Քաղաքապետը կարգադրել է մետրոպոլիտենի գործունեության վերաբերյալ ուսումնասիրություն անցկացնել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հուլիսի 4-ին կարգադրություն է ստորագրել Երևանի «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության 2017-2019 թթ. գործունեության ուսումնասիրության մասին:

Կարգադրության մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 50-րդ հոդվածով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետով և ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի հ.383-Ն որոշմամբ.

1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությանը՝ սույն թվականի հուլիսի 8-ից մինչև օգոստոսի 31-ը իրականացնել Երևանի «Կ.Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) 2017-2019թթ. գործունեության ուսումնասիրություն։

 Ուսումնասիրության իրականացման համար ստեղծել աշխատանքային խումբ՝ հետևյալ կազմով.

Աշխատանքային խմբի ղեկավար

  • Արթուր Ավետիսյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  վերահսկողության վարչության պետ

Աշխատանքային խմբի անդամներ

  • Գուրգեն Դարբինյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ
  • Փիրուզա Հակոբյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ
  • Սահակ Հարությունյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ
  • Արտակ Հովհաննիսյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  վերահսկողության վարչության գլխավոր  մասնագետ
  • Էդգար Ալեքսանյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ
  • Արսեն Թովմասյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ
  • Արմեն Մելիքջանյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ
  • Վարդան Դուրյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ
  • Սուրեն Սարգսյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  վերահսկողության վարչության առաջատար մասնագետ
  • Էլյա Ղազարյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  վերահսկողության վարչության առաջատար մասնագետ
  • Անահիտ Առաքելյան-  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  վերահսկողության վարչության առաջատար մասնագետ
  • Բենիկ Ղահրամանյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  վերահսկողության վարչության առաջատար մասնագետ
  • Արսեն Բաբայան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  վերահսկողության վարչության առաջին կարգի մասնագետՆարեկ Գրիգորյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության առաջին կարգի  մասնագետ

Անհրաժեշտության դեպքում աշխատանքային խմբում կարող են ներգրավվել նաև համապատասխան մասնագետներ։

3. Ընկերության տնօրենին` ուսումնասիրության իրականացման ժամանակա-հատվածում աշխատանքային խմբին ապահովել անհրաժեշտ աշխատանքային պայմաններով և տեղեկատվությամբ։

4. Աշխատանքային խմբին՝ ուսումնասիրությունն ավարտելուց հետո արդյունքներն ամփոփել և ներկայացնել Երևանի քաղաքապետին։

5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետի վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել