Մեկի գլխին է ընկնելու՝ սպանի. Նալբանդյան փողոցի բնակիչները անհանգստացած են

Նալբանդյան 7-ի բակում հուլիսի  14-ին ևս մեկ  ծառն է ընկել: Առավոտյան արդեն «Կենտրոն-Կանաչապատման» աշխատակիցները հատել են կոտրված ծառը։

Իրավաբան.net-ը ավելի վաղ հայտնել էր, որ 2018 թվականի ապրիլի 8-ի գիշերը, ժամը 2։24-ի սահմաններում Նալբանդյան 7-ի բակի թթենու ծառն ընկել է «Մերսեդես» մակնիշի C կարգի ավտոմեքենայի վրա։ Դրա հետևանքով մեքենան լուրջ վնասներ էր կրել։

Ավելի վաղ՝ դեռևս 2015 թ-ի մարտի 15-ին, գրել էինք, որ բակի  բնակիչներն արդեն հոգնել են քաղաքային իշխանություններին նամակ գրելուց: Մեկ անգամ չէ, որ նրանք նամակով դիմել են քաղաքապետարան՝ խնդրելով կտրել բակում թեքված ծառի չորացած ճյուղերը:

Նույն տարվա հոկտեմբերի 10-ին քաղաքացիները նորից բարձրաձայնել էին խնդրի մասին։ Եվ նշվել էր, որ ծառը կարող է տապալվել՝ վնասելով մեքենաները և ինչն ավելի վատ է՝ վնասել անցորդներին ու բնակիչներին:

Սակայն բնակիչների ահազանգը մնացել է անարձագանք:

Նալբանդյան 7-ի բնակիչները պատրաստվում են դիմել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ծառերը հատելու խնդրանքով:

Բնակիչները նշում են, որ ծառը մոտ  50 տարեկան է, չի խնամվում:

«Այս ծառը թեքված է: Շատ վտանգավոր ծառ է, շենքի վրա է ընկնելու: Մասնագտները պետք է որոշեն՝ վնաս կտա մարդկանց, կսպանի՞, թե ՝ ոչ»,- Վահրամ Մազլումյանը:

«Կամ մի օր մեկի գլխին է ընկնելու, կամ մեքենայի գլխին կընկնի: Նորից պետք է դիմենք քաղաքապետարան, որպեսզի գան, կտրեն»,-նշում է բակի շենքերից մեկի բնակիչ Հասմիկ Աքսկալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել