Ծառերի չորացած ճյուղերը վտանգ են ներկայացնում քաղաքացիների համար. պատկան մարմինները դժգոհություններին ուշադրություն չեն դարձնում

Երևանի Նալբանդյան 7/2 շենքերի բակում գտնվող ծառերը ակնհայտ վտանգ են ներկայացնում այստեղ ապրող քաղաքացիների համար: Այս մասին են վկայում բնակիչներ դիմումներն ու բողոքները պատկան մարմիններին: Քաղաքացիները նշում են, որ այս ծառերի չորացած ճյուղերը յուրաքանչյուր պահ կարող են կոտրվել ու ընկնել իրենց կամ էլ մեքենաների վրա, բացի այդ, այստեղ կա մի ծառ, որը թեքությամբ է աճել ու ուժեղ քամու ժամանակ կարող է շրջվել:

Քաղաքացիները մի քանի նամակներ են գրել քաղաքապետարանին` խնդրելով կտրել չորացած ճյուղերը, նրանք նաև նշել են, որ այստեղի թթենու ճյուղերը խանգարում են հարակից մյուս ծառերին, թույլ չեն տալիս, որ դրանք աճել: Ամիսներ շարունակ նրանք նամակներով դիմել են քաղաքապետարանին, սակայն ապարդյուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել