83 պաշտոնատար անձի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել

2019 թվականի առաջին կիսամյակում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հարուցել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 238 գործի վարույթ, այդ թվում՝ 61 վարույթ՝ հայտարարատու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական պարտականությունները ստանձնելու/դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու, հայտարարագրի լրացման պահանջների խախտմամբ ներկայացնելու, հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու առերևույթ հատկանիշներով:

Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից:

Կայացվել է վարչական տույժ կիրառելու մասին 42 որոշում, գործի վարույթը կարճելու մասին՝ 19 որոշում:

Հայտարարատու պաշտոնատար անձանց կողմից գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2018 թվականի (տարեկան) հայտարարագիրը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու առերևույթ հատկանիշներով 2019 թվականի հունիս ամսին Հանձնաժողովի որոշումներով հարուցվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 177 գործի վարույթ: Կայացվել է վարչական տույժ կիրառելու մասին 83 որոշում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել