ԿԳՄՍ նախարարություն. քոլեջների և ուսումնարանների դիմորդների փաստաթղթերի ընդունման ժամկետներում կատարվել է փոփոխություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով փոփոխություն է կատարվել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում: Մասնավորապես, փոխվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թ.  ապրիլ 5-ի N 254-Ն հրամանով հաստատված  ընդունելության ժամկետները:

Սահմանվել է, որ առկա (ստացիոնար) ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի փաստաթղթերն ընդունվում են ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից մինչև օգոստոսի 17-ը (ոլորտային մասնագիտություններով` հաստատության սահմանած ընդունելության քննության օրվանից 2 օր առաջ, բայց ոչ ուշ, քան օգոստոսի 15-ը), իսկ հեռակա ուսուցման համար՝ մինչև նոյեմբերի 25-ը:

Թափուր տեղերի առկայության դեպքում մրցութային հիմունքով կարող է ընդունվել ընթացիկ տարում այլ մասնագիտական ուսումնական հաստատություն մրցույթով չանցած այն դիմորդը, ով մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո մինչև տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 22-ը ներառյալ կներկայացնի պահանջվող փաստաթղթերը, իսկ ոլորտային մասնագիտություններով դիմորդները նաև տվյալ տարվա համար հանձնած քննության գնահատականի վերաբերյալ տեղեկանքը:

Ընդունելության մրցույթի վերջնական արդյունքների հրապարակումից հետո մինչև տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 25-ը ներառյալ ուսումնական հաստատությունը լիազորված մարմին է ներկայացնում ընդունելության արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել