Բարեխճությունը պետք է ներդրվի ցանկացած տեսակի կազմակերպությունում, անկախ իր գործունեության ոլորտից. Մարատ Ատովմյան

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին լավ կառավարման և բարեխղճության սկզբունքները (հաշվետվողականության, արհեստավարժության, էթիկայի կանոնների պահպանում և կոռուպցիայի կանխարգելում), խոսեցին նաև բարեխղճության ազգային համակարգի մասին: Նյութը ներկայացրեց իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, փաստաբան, հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը:

Արդյունավետ հանրային կառավարման տեսանկյունից, դասընթացավարի կարծիքով, կարևոր է նաև փոխհամաձայնությունը, թափանցիկությունը, արագ արձագանքելու կարողությունը:

«Հանրահայտ է, որ վատ կրթված՝ ոչ արհեստավարժ, պետական պաշտոնյաները չեն կարող բարեխղճորեն կառավարել պետությունը եւ հարգել մարդու իրավունքները: Նշվածի ընկալումը հանգեցրեց լավ կառավարման (անգլերեն՝ Good Governance) հայեցակարգի ձեւավորմանը: Լավ կառավարումն իր մեջ ներառում է իրավունքի գերակայությունը, պետական մարմինների գործունեության արդյունավետությունը, թափանցիկությունը, հաշվետվողականությունը, մարդու արժանապատվության և մարդու իրավունքների հարգումը, պահպանումը եւ պաշտպանությունը, որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների իրական մասնակցությունը: Միջազգային կազմակերպություններն ընդգծում են լավ կառավարման կարեւորությունը եւ այն շաղկապում են ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետ», – նշում է Մարատ Ատովմյանը:

Փորձագետի խոսքով՝ լավ կառավարումն ու բարեխղճությունը փոխլրացնում են միմյանց, սակայն լավ կառավարումը ավելի շատ վերաբերում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկ բարեխճությունը պետք է ներդրվի ցանկացած տեսակի կազմակերպությունում, անկախ իր գործունեության ոլորտից, կարգավիճակից, սեփականության և կազմակերպաիրավական ձևից:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է  Իրավաբան.net  անկախ մասնագիտական լրատվական կայքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել