Տուրիստական ընկերությունը դեպի Եգիպտոս կեղծ ավիատոմսեր է վաճառել. դատախազություն

Հայաստանի գլխավոր դատախազություն «Անռիվա տուր» ընկերության կողմից ստացվել է հաղորդագրություն դեպի Եգիպտոս կեղծ ավիատոմսերի վաճառքի մասին։ Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

««Անռիվա տուր» ընկերությունը հաղորդում է ներկայացրել, որ Հայաստանում գործող տուրիստական ընկերություններից մեկը վաճառել է կեղծ ավիատոմսեր։ Հաղոդումն ուղարկել ենք ոստիկանություն՝ ուսումնասիրության համար»,- ասաց Արևիկ Խաչատրյանը:

Դատախազություինց չեն հայտնում, թե որ տուրիստական ընկերության մասին է խոսքը։

Ոստիկանությունից հայտնեցին, որ հաղորդումը ստացվել է, կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել