Գագիկ Ծառուկյանի հայցադիմումը դատարանը վերադարձրել է՝ դատարանի անվանումը ճիշտ նշված չլինելու պատճառով

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Սոուշըլ Մեդիա» ՍՊ ընկերության (Mamul.am)՝ զրպարտությունը հերքելու պահանջի մասին:

Գործը մակագրվել է դատավոր Արայիկ Մելքումյանին, ապա Ավագ Գաբրիելյանին:

2018 թվականի գոստոսի 17-ին Երևանի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ վերադարձրել է Գագիկ Ծառուկյանի հայցադիմումը, քանի որ դատարանի անվանումը ճիշտ նշված չի եղել, բացակայել է հայցվորի ներկայացուցչի անձնագրի պատճենը:

Երկրորդ անգամ դատարանը ներկայացված հայցադիմումը ընդունել է վարույթ:

Հիշեցնենք, որ Mamul.am-ը հոդված էր հրապարակել, որի համաձայն՝ Ծառուկյանին պատկանող որոշ ընկերություններում և հատկապես գազալցակայաններում աշխատակիցների նկատմամբ տեղի են ունեցել պարտադրանքներ:

Հերթական դատական նիստը նշանակված է վաղը, հուլիսի 13-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել