ՀԷՑ-ում սպասվում է տեխնիկական աուդիտ. ՀԾԿՀ որոշում

Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հաստատվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ներդրումային գործունեության (իրականացված կապիտալ ծախսերի) տեխնիկական աուդիտի ծրագիրը և ժամանակացույցը: Այս մասին հայտնում են հանձնաժողովի մամուլի ծառայությունից։

Աուդիտի նպատակն է լինելու ապագա սակագներում ներդրումների (լրիվ կամ մասնակի) ներառման կամ մերժման ժամանակ ստանալ անկախ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական կազմակերպության օբյեկտիվ և հիմնավոր գնահատականները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացված ներդրումային ծրագրերի և դրանց շրջանակում կատարված գնումների վերաբերյալ:

Տեխնիկական աուդիտի շրջանակում պետք է իրականացվեն ներդրումային հաշվետվություններում ներկայացված շինմոնտաժային աշխատանքների, ներդրումների իրականացման համար օգտագործված նյութերի և սարքավորումների արժեքների և որակի, ինչպես նաև ընկերության կողմից իրականացվող գնումների գործընթացների ուսումնասիրություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել