2013 թվականից մինչ հիմա սա եղել է ամենախոշոր վթարը. փոխնախարար

Լոռու և Տավուշի մարզի էլեկտրոսնուցման մի մասն անջատվել է Հայաստանի էներգոհամակարգից և միացվել է Վրաստանի էներգոհամակարգին: Այս մարզերում էլեկտրամատակարարաման խնդիր չկա:

Այս մասին քիչ առաջ, հրատապ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյան:

«Իրանից այս պահին ներմուծման ռեժիմն աշխատում է, սակայն ևս տատանումներ կան»,-նշեց նա:

Նրա խոսքով, 2013 թվականից մինչ հիմա սա եղել է ամենախոշոր վթարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել