Մարդու իրավունքների պաշտպանը կուսումնասիրի ԶԼՄ-ների պետական հաշվառման համակարգ առաջարկող նախագծերի փաթեթը միջազգային չափանիշներին ու փորձին, պրակտիկային համապատասխանության տեսանկյունից։ Այս մասին հայտնում են մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։
Ուսումնասիրության առարկա կդառնան նաև փորձագիտական ու առաջին հերթին՝ լրատվամիջոցների կարծիքները։
Նշենք, որ լրատվամիջոցների ու լրագրողների մասնագիտական գործունեությունը, դրա պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի հիմնարար ուղղություններից է ու գտնվում է անմիջական ուշադրության կենտրոնում։