Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124․4 կետը պատասխանատվություն է նախատեսում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելու համար։
1. Երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ 1000 դրամի չափով:
2. Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ 2500 դրամի չափով:
3. Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 100 հազար դրամ չափով:
4. Երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 200 հազար դրամի չափով:
5. Երթևեկության սահմանված արագությունը 81կմ/ժ և ավելի գերազանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 500 հազար դրամի չափով:
6. Սույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար: