Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել. դատախազություն

«Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը. «Քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան»:

Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը»):

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը կալանավորվել էր 2018թ. հունիսի 19-ին, սակայն սեպտեմբերի 20-ին դատարանի որոշմամբ փոխվեց նրա խափանման միջոց կալանավորումը. նա 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ արձակվեց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել