Պետական եկամուտների կոմիտեն նոր նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, որով առաջարկվում է ՊԵԿ քննչական վարչության ծառայողների աշխատավարձերի գործակիցները բարձրացնել՝ համապատասխանեցնելով նախաքննական մյուս մարմինների համապատասխան ստորաբաժանումների համազոր ծառայողների աշխատավարձերի գործակիցներին:
Մասնավորապես, առաջարկվում է ՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալի և բաժնի պետի աշխատավարձի գործակիցը սահմանել՝ 7.00, որը կհամապատասխանի ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչի և քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետի տեղակալի համար օրենքով սահմանված գործակցին, ՊԵԿ քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչի աշխատավարձի գործակիցը սահմանել՝ 6.75, որը կհամապատասխանի քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի օրենքով սահմանված գործակցին, ՊԵԿ քննչական վարչության ավագ քննիչի աշխատավարձի գործակիցը սահմանել՝ 6.50, որը կհամապատասխանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի օրենքով սահմանված գործակցին և ՊԵԿ քննչական վարչության քննիչի աշխատավարձի գործակիցը սահմանել՝ 6.00, որը կհամապատասխանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչի օրենքով սահմանված գործակցին:
«Ավելին, անհրաժեշտ ենք համարում հավելել, որ ՊԵԿ քննչական վարչության քննիչների աշխատավարձերի և պարգևավճարների բարձրացման համար էական նշանակություն ունի նաև վերջիններիս կողմից վերականգնված գումարի և կատարված ծախսերի միջև հարաբերակցությունը, մասնավորապես՝ ՀՀ ՊԵԿ քննչական վարչության կողմից 2018 թվականի ընթացքում պետական բյուջե է վերականգնվել է 8.563.056.013 ՀՀ դրամ գումար»,-նշվում է նախագծի հիմնավորման մեջ։
Միևնույն ժամանակահատվածում ՊԵԿ քննչական վարչության վարույթում քննվող քեական գործերի նախաքննության անհրաժեշտությունից ելնելով մատուցված ծառայությունների, ինչպես նաև քննչական վարչության աշխատակիցներին հատկացված աշխատավարձի և դրան հավասարեցված հավելավճարներին ուղղված ֆոնդը կազմել է 315.612.635 ՀՀ դրամ, այդ թվում՝
- Փորձաքննությունների կատարման ծառայությունների մատուցում՝ 25.712.000 ՀՀ դրամ
- Գրավոր և բանավոր թարգմանչական ծառայություններ՝ 40.486.369 ՀՀ դրամ
- Քննչական վարչության աշխատակիցներին հատկացված աշխատավարձ՝ 121.979.266 ՀՀ դրամ
- Քննչական վարչության աշխատակիցներին հատկացված աշխատավարձին հավասարեցված հավելավճար՝ 127.9435.000 ՀՀ դրամ
Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ նշված օրենսդրական փոփոխությամբ հնարավոր կլինի աշխատավարձերի միասնական գործակիցներ սահմանել այլ նախաքննական մարմիններում իրենց լիազորություններով համանման և համարժեք գործառույթներով օժտված պաշտոնատար անձանց հետ, որով կբացառի որևէ տարբերակված մոտեցումը օրենքի շրջանակներում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ | |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ | 8.00 (529 հազար 120 դրամ) |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետի տեղակալ, քննչական վարչության բաժնի պետ | 7.00 (462 հազար 980 դրամ) |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ | 6.75 (445 հազար 445 դրամ) |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ավագ քննիչ | 6.50 (429 հազար 910 դրամ) |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչ |
6.00 (396 հազար 840 դրամ) |