Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմին հատկացվող ամսական դրամական միջոցներն ավելացնել 2.000 դրամով, իսկ մնացած զորամասերի համար` 1.000 դրամով:
|
NN ը/կ |
Զինվորական կոչումը | Ամսական չափը | |
| Հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար | Այլ զորամասեր | ||
| 1. | Ավագ | 7 300 | 6 300 |
| 2. | Ավագ սերժանտ | 7 000 | 6 000 |
| 3. | Սերժանտ | 6 500 | 5 500 |
| 4. | Կրտսեր սերժանտ | 6 000 | 5 000 |
| 5. | Եֆրեյտոր | 5 600 | 4 600 |
| 6. | Շարքային | 5 400 | 4 400 |
Ընդունվելու դեպքում որոշումը կտարածվի 2019 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


