Առաջարկելու ենք նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 68,000 դրամ՝ պատգամավորների առաջարկած 63,000-ի փոխարեն. Գեմաֆին Գասպարյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը հայտում է, որ նախարարությունը  առաջարկելու է նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 68,000 դրամ՝ պատգամավորների առաջարկած 63,000-ի փոխարեն. «Այս խնդիրը մեր օրակարգում է»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ են դրել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Վերջիններս առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 63 հազար դրամ:

Պատգամավորները առաջարկում են գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել ՝

1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 390 դրամ.

2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 435 դրամ.

3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 650 դրամ:

Այն ընդգրկվել է կառավարության հերթական նիստի օրակարգ, սակայն ԱՍՀ նախարարությունը առաջարկել է այս փուլում ձեռնպահ մնալ նախագծի քննարկումներից և գործող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել