Ազգային ժողովի պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը և Նաիրա Զոհրաբյանը նախագիծ են ներկայացրել Ազգային ժողով, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում։
Պատգամավորները առաջարկում են օրենքը լրացնել 4․1 կետով և ամեն տարի ապրիլի 16-ին նշել հայ կինոյի օրը։
Կառավարության ներկայացուցիչը դեմ էր արտահայտվել նախագծին, սակայն այսօր խորհրդարանը կողմ քվերարկեց նախագծին և փոփոխությունը ընդունվեց: Այսուհետ ապրիլի 16-ը կնշվի որպես հայ կինոյի օր:
Ազգային ժողովը հավանություն տվեց նաև մի շարք այլ նախագծերի:
Մանրամասները՝ տեսանյութում