Հունիսի 14-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Մոսկովյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են, մտել ներս ու դրամարկղը գողացել։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Կենտրոնական բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարեկապահակետային ծառայության գնդի երրորդ հատուկ գումարտակի ծառայողների հետ հունիսի լույս 15-ի գիշերը Հանրապետության հրապարակից հիշյալ գողությունը կատարելու կասկախանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել անձանց, որոնցից մեկը տվել է խոստովանական նացատրություն։ Հանցագործությունը բացահայտվել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել և կատարվում է նախաքննություն։
Տեսանյութը՝ ոստիկանության