Արսեն Թորոսյանի հրամանը՝ բնական ծաղիկով պացիենտների վերաբերյալ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 10-ին նոր հրաման է  ստորագրել, որով հաստատել է «Բնական ծաղիկով պացիենտների վարման գործելակարգ»-ը` համաձայն հավելվածի:

Հրամանն ուժի մեջ է մտել հունիսի 13-ին:

ԲՆԱԿԱՆ ԾԱՂԻԿՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

Ընդհանուր դրույթներ

Բնական ծաղիկը ծանր ընթացքով հիվանդություն է, որին բնորոշ է սուր սկիզբը՝ >380C մարմնի ջերմաստիճանով, կայուն տենդով, որին հաջորդում է բշտիկավոր ցանը, ապա թարախաբշտերի առաջացումը, ցանային տարրերը գտնվում են զարգացման միևնույն փուլում և տեղակայվում են առավելապես կենտրոնախույս՝ կենտրոնանալով դեմքի և վերջույթների շրջանում:

Այն դասվում է հատուկ վտանգավոր վարակների (ՀՎՎ) շարքին:

Բնական ծաղկի հարուցիչը վիրուս է, պատկանում է Poxviridae ընտանիքին, Ortopoxviridae ցեղին: Գենոմը պարունակում է երկթել, չֆրագմենտավորված ԴՆԹ, ինչպես այդ ցեղի այլ վիրուսները, այդ թվում Վակցինիան, որը կիրառվում է պատվաստման համար և կապիկի ծաղիկի վիրուսը: Վիրուսը լավ բազմանում է հավի սաղմում, բջջային կուլտուրաներում՝ առաջացնելով ցիտոպաթիկ ազդեցություն և հեմադսորբցիայի ֆենոմեն: Բնական ծաղիկն անթրոպոնոզ հիվանդություն է, ռեզերվուար հանդիսացող կենդանիներ չկան:

Բնական ծաղկի վիրուսը կայուն է արտաքին միջավայրում, չոր կեղևիկների մեջ կարող են պահպանվել տարիներ, սենյակային պայմաններում՝ 17 ամսից ոչ պակաս: Վիրուսը զգայուն է ախտահանող նյութերի և բարձր ջերմաստիճանի նկատմամբ:

Տարբերում են վիրուսի երկու ենթատեսակ՝ Variola major, որը հարուցում է դասական բնական ծաղիկ, և Variola minor, որը հարուցում է ալաստրիմ:

Համաճարակաբանությունը. բնական ծաղիկը բարձր տարածվածությամբ հատուկ վտանգավոր անթրոպոնոզ հիվանդություն է, վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Հիվանդը վարակիչ է ինկուբացիոն շրջանի վերջից մինչև կեղևիկների լրիվ ընկնելը (առավել վարակիչ է 3-10-րդ օրերին՝ թարախաբշտիկների մասսայական բացվելու օրերին): Փոխանցման մեխանիզմներն են՝ օդակաթիլային, շփումային (հազվադեպ), տրանսպլացենտար: Հիվանդությունից հետո իմունիտետը կայուն է, սակայն հազվադեպ հնարավոր է կրկնակի հիվանդացություն:

Բնական ծաղկի բռնկման դեպքում կառավարումը պայմանավորված է հնարավոր դեպքերի վաղ հայտնաբերմամբ և հսկողությամբ: Ցանկացած առաջնային դեպք կամ նոր աշխարհագրական տարածքում չհիմնավորված դեպք պետք է դիտարկվի որպես կասկածելի և հնարավորինս արագ զննվի բժիշկ-ինֆեկցիոնիստի կողմից: Հնարավորինս վաղ փուլերում անհրաժեշտ է կիրառել հավանական և հաստատված կլինիկական դեպքերի խիստ յուրահատուկ դեպքի սահմանումները, քանի որ դրանցից են կախված հանրային առողջապահական համապատասխան միջոցառումները: Կլինիկական ախտանիշները կասկածելի, հավանական և հաստատված դեպքի սահմանումների կարևոր բաղադրիչն են:

Բնական ծաղիկը մարդուն ախտահարող ամենածանր հիվանդությունն է: Մինչև ԱՀԿ–ի էռադիկացիայի ծրագիրը, բնական ծաղիկն ամբողջ աշխարհում տարածված հիվանդություն էր և XX դարում մոտ 300 միլիոն մահվան պատճառ է դարձել: Բնական ծաղկի մասին հիշատակումներ կան նաև հայկական ձեռագիր մատյաններում: XII դարի հայ բժշկապետ Մխիթար Հերացին ,Ջերմանց մխիթարությունե (1184թ.) գրքում բնական ծաղիկը դասում է բորբոսային ջերմերի շարքին։ Բնական ծաղիկը վերացվել է արևմտյան երկրներում XX դարի սկզբին, ամբողջ աշխարհում՝ 1980-ին:

Բնական ծաղկի իսպառ վերացմանը նպաստած գործոնները.

● Մարդը վիրուսի միակ հայտնի ռեզերվուարն է

● Չկան անախտանիշ կրողներ

● Կա արդյունավետ պատվաստանյութ

● Շփվողների պատվաստումը կանխեց կամ ձևափոխեց հիվանդությունը

Ինչու բնական ծաղիկը չի մոռացվել վերացվելուց հետո

● Առկա է հնարավոր հարուցիչ կենսաահաբեկչության համար (բարձր համաճարակաբանական հնարավորություն):

● Հնարավոր են վիրուսի չարձանագրված տեսակներ:

● Բնական ծաղկի վիրուսը հնարավոր է վերականգնել ախտահարված օջախի կեղևից այն վերցնելուց 13 տարի հետո:

● Բազմաթիվ տարիներ անց խոր սառեցված դիակներից կամ չոր գետնադամբարաններից հնարավոր է վերականգնել վիրուսը:

● ԴՆԹ սիքվենսավորման և ռեկոմբինանտ ինժեներական տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է ձևափոխել կապիկի ծաղիկի վիրուսը:

● Պատվաստումները դադարեցվեցին 1982-ին:

● Զգալիորեն աճել է միջցամաքային ուղիներով ճանապարհորդությունների քանակը:

Հապավումներ

ՀՎՎ – հատուկ վտանգավոր վարակներ

ՊՇՌ – պոլիմերային շղթայական ռեակցիա

ԲԾ – բնական ծաղիկ

ՀՎԿԱԿ – Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն

ՎԻԳ – վակցինիային իմունագլոբուլին

ՀՇ – համակարգչային շերտագրություն

Գործելակարգի պացիենտի մոդել

Սույն Գործելակարգի պացիենտի մոդելն են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հիմնարկներում գտնվող ծանրության տարբեր աստիճանի Բնական ծաղիկով պացիենտները (Աղյուսակ 1):

Բնական ծաղիկով պացիենտի մոդել

Մոդելի պարտադիր բաղադրիչ

Բաղադրիչի նկարագրությունը

Նոզոլոգիական ձևը Բնական ծաղիկ մեծահասակների և երեխաների մոտ
Տարիքային կարգավիճակ Մեծահասակներ և երեխաներ
Հիվանդության աստիճանը Ցանկացած
Հիվանդության փուլը Ցանկացած
Բարդությունները Անկախ բարդություններից
Կոդն ըստ ՀՄԴ-10 ԱՀԿ
Բուժօգնության ցուցաբերման պայմանները Հիվանդանոցային

Շարունակությունը՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել