Կոմիտաս 15-ի շինարարությանն առնչվող քրեական գործ է հարուցվել

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնից քաղաքապետարանը գրություն է ստացել, որից տեղեկանում ենք, որ քրեական գործ է հարուցվել Կոմիտասի պողոտայի 15 եւ 15/5 հասցեներում կառուցված բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման համար ձեւակերպված ավարտական ակտի՝ ոչ իրավաչափ լինելու կասկածով (ՀՀ Քր. օր. 308-ի 1-ին մաս): Ըստ այդմ, կասկած կա, որ շինարարության ավարտը փաստագրող պատասխանատու անձանց արարքներևը կարող են պարունակել հանցագործության հատկանիշներ:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Սա այն շենքն է, որի դիմացի զավթած մայթը երեկ մաքրում էին քաղաքապետարանի աշխատակիցները, որի կառուցապատողը փաստացի տարածքներ էր զավթել նաեւ հարեւանությամբ գտնվող դպրոցից»,-նշում է Հակոբ Կարապետյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել