Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնում է, որ այժմ Կոմիտասի տարածքում ապօրինի շինություն են ապամոնտաժում:
«Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկի մոտ բազմահարկ շենքի կառուցապատողը զավթել է մայթի մեծ մասը։ Բազմաթիվ զգուշացումներից ու ծանուցումների հետո հրաժարվել են դադարեցնել ապօրինությունը»,-նշում է նա։