Հունիսի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որով Արտակ Քամալյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ:
Իրավաբան.net-ը ներկայացնում է գործադիր մարմնի ներկայացուցչի գույքը և եկամուտները:
Հիշեցնենք, որ Արտակ Քամալյանը ավելի վաղ, 2018 թվականի սեպտեմբերին վարչապետի որոշմամբ նշանակվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ:
Վերջինս 2018-ին պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է 2 բնակարան, 2 մարդատար մեքենա (AUDI Q5, AUDI Q7 3.0L), բաժնետոմսեր և պարտատոմս:
- Բաժնետոմս-52 հազար 665 դոլար,
- Բաժնետոմս-9983 դոլար,
- Բաժնետոմս-29 հազար 77 դոլար,
- Բաժնետոմս-795 հազար 870 ռուբլի,
- Պարտատոմս-13 հազար 222 դոլար:
Արտակ Քամալյանը հայտարարգրել է նաև դրամական միջոցներ.
- 145 հազար եվրո,
- 393 հազար դոլար,
- 1100 ֆունտ,
- 24 հազար 500 ֆրանկ,
- 200 հազար ռուբլի:
Եկամուտը ստացել է 2 աշխատավարձերից.
- Աշխատավարձ-141 հազար ռուբլի,
- Աշխատավարձ-224 հազար 109 ռուբլի:
2018 թվականին ներկայացված հայտարարագրում պատկերը փոխվել է: Արտակ Քամալյանը հայտարարգրել է՝
- Բաժնետոմս-52 հազար 665 դոլար(հարկային տարվա վերջում՝ 74 հազար դոլար),
- Բաժնետոմս-9983 դոլար (հարկային տարվա վերջում՝ 0),
- Բաժնետոմս-29 հազար 77 դոլար (հարկային տարվա վերջում 45 հազար 50 դոլար):
Արտակ Քամալյանը հարկային տարում ձեռքբերած և օտարած արժեթղթերի և այլ ներդրումների 2 պաշտպանված աղբյուր է նշել:
Արտակ Քամալյանը հայտարարգրել է նաև դրամական միջոցներ.
- 198 հազար դրամ,
- 2 ֆունտ,
- 46,500 ֆրանկ,
- 112 հազար եվրո,
- 187, 310 դոլար:
Փոխնախարարը եկամուտ է ստացել 4 աղբյուրից.
- Աշխատավարձ-1 միլիոն 958 հազար դրամ,
- Այլ եկամուտ-828,980 ռուբլի,
- Աշխատավարձ-141 հազար ռուբլի,
- Աշխատավարձ-224,109 ռուբլի:
Արտակ Քամալյանի կինը, Օլգա Խադունովան 2018 թվականի տարեկան հայտարարգրում նշել է 2 բնակարանի մասին, որից մեկը արժեցել է 225 հազար դոլար, իսկ 2-րդը՝ 3 միլիոն 100 հազար ռուբլի:
Նշենք, որ 2-րդ բնակարանը օտարվել է:
Փոխնախարարի կինը հայտարարգրել է 114 հազար դրամ, 18,500 եվրո, 112 հազար դոլար: Եկամուտի միակ աղբյուր է նշվել աշխատավարձը, որը կազմել է 650 հազար ռուբլի:
Ներկայացնում ենք նաև փոխանախարարի կենսագրությունը.
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1970թ., 9 մայիսի, գ. Խաշթառակ
Կրթություն
1986-1990թթ-Վորոնեժի գյուղատնտեսական ինստիտուտ, մասնագիտացումը` «Տնտեսագիտություն և կառավարում»
1995թ.-Վորոնեժի պետական գյուղատնտեսական համալսարան, ՌԴ, Տնտեսագիտական գիտությունների թեկնածու
1995-1996թթ.-Ռեդինգի համալսարան, Մեծ Բրիտանիա: TEMPUS ծրագրի մասնակից:
1998թ.-Կոլորադոյի համալսարան, ԱՄՆ: ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպված պրոֆեսորա-դասախոսական կազմի փորձի փոխանակման ծրագրի մասնակից
2000թ.-Վորոնեժի պետական ագրարային համալսարան, Ռուսաստանի Դաշնություն: Տնտեսագիտական գիտությունների դոկտոր: Գիտական թեզ «Կառավարչական որոշումների ընդունումը ռիսկի և անորոշության պայմաններում» թեմայով
2004թ.- Լուիզիանայի համալսարան, ԱՄՆ, հրավիրված պրոֆեսոր: ԱՄՆ-ի FSA/CI ծրագրի մասնակից
2006թ.-Լինքոլնի համալսարան, Նեբրասկա, ԱՄՆ, հրավիրված պրոֆեսոր
2007թ.-Ալքորնի համալսարան, ԱՄՆ, հրավիրված պրոֆեսոր
Աշխատանքային գործունեություն
1991-2011թթ. Վորոնեժի պետական գյուղատնտեսական համալսարան, Ռուսաստանի Դաշնություն
– Տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ
– Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Տնտեսագիտական ֆակուլտետի «Հարկեր և իրավունք» ամբիոնի վարիչ
– Ռեկտոր
2002-2004թթ.- «Լամսկոե» գյուղատնտեսական հոլդինգ՝ գիտական խորհրդատու, գործադիր տնօրեն,
2008-2012թթ.- «Կոուրեկս» գյուղատնտեսական հոլդինգ՝ գիտական խորհրդատու, ռազմավարության և ռիսկերի գծով տնօրենի տեղակալ, գործադիր տնօրեն,
2011-2017թթ.-Ելեցի պետական համալսարան, տնտեսագիտական ֆակուլտետ՝ պրոֆեսոր,
2012-2018թթ.-«Պարիտի Կապիտալ» ԲԲԸ՝ գլխավոր տնօրենի տեղակալ,
2018-2019թթ` ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ,
2019 թվականի հունիսի 4-ից մինչ օրս՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Այլ տվյալներ
Ավելի քան 200 անուն անգլերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, մենագրությունների, հոդվածների և այլ հրապարակումների հեղինակ է։
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի դուստր և որդի
Եվգենյա Համբարձումյան