Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 4-ի որոշմամբ՝ Լիլիա Շուշանյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ:
Իրավաբան.net-ը ներկայացնում է գործադիր մարմնի ներկայացուցչի գույքը և եկամուտները:
Հիշեցնենք, որ վերջինս ավելի վաղ զբաղեցրել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը և ներկայացրել է 2019-ի պաշտոնի ստանձնման հայտարարագիր:
Լիլիա Շուշանյանը հայտարարգրել է 1 բնակարան և հանձնել է 8000 դոլար փոխառություն:
Փոխնախարարը հայտարարագրել է հետևյալ դրամական միջոցները.
- 3,4 միլիոն դրամ,
- 2800 դոլար,
- 1300 եվրո:
Վերջինիս եկամուտները կազմել էլ 16 միլիոն 731 դրամ, որը ստացվել է 3 աղբյուրից.
- Նվիրատվություն-15 միլիոն դրամ,
- Աշխատավարձ-1 միլիոն 472 հազար դրամ,
- Այլ եկամուտներ-258 հազար 600 դրամ: