Հյուսիսային Կորեայի կառավարությունը ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև տեղի ունեցած ձախողված գագաթաժողովից հետո մահապատժի է ենթարկել ԱՄՆ-ում միջուկային հարցերով նախկին դեսպանին և արտգործնախարարության 4 աշխակիցենրի: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը` վկայակոչելով Հարավային Կորեայի ԶԼՄ-ներին:
Կիմ Հեկ Չոլին գնդակահարել են լրտեսության համար մեղադրանք առաջադրելուց հետո:
Տեղեկացվում է նաև, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Յոն Չոլի գլխավոր խորհրդականն էլ դատապարտվել է ծանր աշխատանքի:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-28-ը Հանոյում կայացել է ԱՄՆ-Հյուսիսային Կորեա երկօրյա գագաթնաժողովը, որի արդյունքներով կողմերին չի հաջողվել պայմանավորվածություն ձեռք բերել։