Ոմն Ռոբ մոխրամանով հարվածել է մի քաղաքացու գլխին՝ պատճառելով վնասվածք, այնուհետև կոտրել է ակումբի ծաղկամանները. ոստիկանություն

Մայիսի 26-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում վիճաբանություն է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.20-ին, Արշակունյաց պողոտայում գործող գիշերային ակումբում, վիճաբանության ժամանակ, ոմն Ռոբ մոխրամանով հարվածել է մի քաղաքացու գլխին՝ պատճառելով վնասվածք, այնուհետև կոտրել է ակումբի ծաղկամանները, ծաղիկները և ցուցափեղկի ապակին:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ պարզվել է Ռոբի ինքնությունը, որը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել