Այսօր աշխատանքները մեկ ժամ շուտ են ավարտվում

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության տոնը նշվում է մայիսի 28-ին:

Այն ոչ աշխատանքային օր է:

Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

Այսպիսով, այսօր՝ մայիսի 27-ին ձեր աշխատանքները կարող եք ավարտել մեկ ժամ շուտ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել