Երևանի ավագանու մայիսի 22-ի նիստի օրակարգում ընդգրկված են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորչի փողոցները և Մաշտոցի պողոտայի անվանափոխության հարցը:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն առաջարկում է Գրիգոր Լուսավորիչ փողոցն անվանափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» փողոց, Մաշտոցի պողոտան՝ «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» պողոտա և Մովսես Խորենացու փողոցը՝ «Սուրբ Մովսես Խորենացու» փողոց:
Ավագանու անդամները լարված քննարկում ունեցան նախագծի շուրջ: «Իմ քայլը» խմբակցության անդամները բազմաթիվ հարցեր հնչեցրին:
Խորենացու և Մաշտոցի պողոտայի վերաբերյալ նախագծերը ավագանին մերժեց:
Կարդացեք նաև.
- Մի քանի փողոցներին անվանումների կավելանա «սուրբ» ածականը. Թեհմինա Վարդանյան
- Խնդիրը «սուրբ» բառի մե՞ջ ա, էդ ա ձեզ տանջում. ավագանու անդամը՝ «Իմ քայլի» անդամներին
Մանրամասները՝ տեսանյութը