Երևանի ավագանու մայիսի 22-ի նիստի օրակարգում ընդգրկված են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորչի փողոցները և Մաշտոցի պողոտայի անվանափոխության հարցը:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն առաջարկում է Գրիգոր Լուսավորիչ փողոցն անվանափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» փողոց, Մաշտոցի պողոտան՝ «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» պողոտա և Մովսես Խորենացու փողոցը՝ «Սուրբ Մովսես Խորենացու» փողոց:
Ավագանու անդամները լարված քննարկում ունեցան նախագծի շուրջ: «Իմ քայլը» խմբակցության անդամները բազմաթիվ հարցեր հնչեցրին:
Առաջին նախագծին, Մովսես Խորենացու փողոցի անվանափոխության հետ կապված, ավագանու անդամներից կողմ քվերակեց 13-ը, դեմ՝ 11, ձեռնպահ՝ 25-ը: Նախագիծը չընդունվեց: Թեհմինա Վարդանյանը սկսեց ներկայացնել Մաշտոցի պողոտայի անվանափոխության վերաբերյալ նախագիծը:
Մանրամասները՝ տեսանյութում