Վարդան Ղուկասյանի եղբորորդու և վերջինիս խցակցի միջև վիճաբանություն է տեղի ունեցել «Արթիկ» ՔԿՀ-ում

«Արթիկ» ՔԿՀ-ում մայիսի 19-ին 17 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Ղուկասյանի և նրա խցակցի միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից:

Ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը Իրավաբան.net-ին հայտնեց, որ վիճաբանության ընթացքում 2 դատապարտյալ միմյանց մարմնական վնասվածքներ են պատճառել։

«Դատապարտյալներին  տեղում բուժօգնություն են ցուցաբերել, նրանց հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել»,-հայտնում է Նավիկյանը։

Փաստի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։

Հիշեցնենք, որ Վահե Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2013թ ապրիլի 23-ի առավոտյան, ապօրինի կերպով ձեռք բերված և իր մոտ պահվող հրազենով փորձել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Հարություն Խաչատրյանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, այնուհետեւ ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է Արտյոմ Միշայի Կարապետյանին և ապօրինի կերպով ձեռք բերել, պահել ու կրել է հրազեն եւ ռազմամթերք: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նրան դատապարտել է 17 տարվա ազատազրկման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել