Տվեք երկրի անուն, որը ներքին սպառնալիքների պարագայում բանակը օգտագործելու իրավունք չունի. Ռոբերտ Քոչարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում 4-րդ օրն է շարունակվում է «Մարտի 1-ի» գործի շրջանակներում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ հարցը:

Նիստը նախագահում է դատավոր Դավիթ Գրիգորյանը:

Նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունեցավ:

«Փետրվարի 27-ին հայտարարվեց, որ 3-րդ տեղը զբաղեցրած Արթուր Բաղդասարյանը միանում է ընտրված նախագահին: Սրանից հետո ես տագնապալի զեկույցներ սկսեցի ստանալ ԱԱԾ-ից: Բանակի զորանոցային վիճակի բերելը որոշակի պատնեշ էր վտանգավոր հետևանքներից: Գորիկ Հակոբյանը ասում էր, որ հնարավոր են պրովոկացիաներ, քանի որ կային բազմաթիվ զինված մարդիկ: Գիշերները ցուրտ էր, մարդիկ խմում էին և կարող էին ինչ ասես անել: Նրա մտավախությունն այն էր, որ մի պատահական նռնակի պայթյուն եթե լինի,  վերագրելու են հատուկ ծառայություններին  և դրա տակից դուրս չենք գալու»,-նշեց Քոչարյանը:

Նա հայտնեց, որ այդ ինֆորմացիային տիրապետելով Գորիկ Հակոբյանը նամակ է ուղարկել ոստիկաանպետին և նամակը ուղարկելուց հետո է իրեն ասել դրա մասին:

«Չկա ոստիականպետ, որը նման նամակ ստանալուց հետո գործողություններ չձեռնարկեր: Այլ տարբերակ չկա, քան տեղազննում կատարելը:

Նախօրոք մտածված ոչինչ չկար: Հետո ես ԵՊՀ ուսանողների հետ հնդիպում եմ ունեցել: Ոստիկանները զննում են իրականացրել, հարցրեցի, ինչ որ բան կա՞, ոստիկանապետը նշեց, որ ոչ, ոչ մի վախենալու բան չկա: Բայց հաջորդ օրը պարզվեց, որ կաին մարտական նռնակներ և այլ վտանգավոր իրեր»,-նշեց Քոչարյանը:

2-րդ նախագահի խոսքով՝ հաջորդ օրը մեքենայում անվտագության ծառայողն է իրեն ասել, որ ինչ-որ ընդհարում է եղել գիշերը. «Առավոտյան ժամը 9-ին ես փորձեցի պարզել, թե ինչ է եղել: Օրվա ընթացքում առաջին միտքը, որ հնարավոր է արտակարգ դրություն մտցնելու անհրաժեշտություն լինի, եղել է 3-ի, 4-ի կողմերը, երբ սկսեցին բարիկադներ կազմել: Հանձնարարել եմ արտակարգ դրության մասին հրամանգիր պատրաստել, սպասում էի զեկույցների: Ամեն ինչ արվել է օրենքի սահմանում»,-նշում է Քոչարյանը:

Քոչարյանը հորդորրեց դատախազներին նաև տալ մի երկրի անուն, որը ունի բանակ և անվտանգություն ասելով չի հասկանում ներքին և արտաքին սպասռնալիներ. «Եվ տվեք երկրի անուն, որը ներքին սպառնալիքների պարագայում բանակը օգտագործելու իրավունք չունի: Հենց երկրի անունը տաք, ես մեղքը կընդունեմ և 10 տարով կգնամ բանտ»:

Սկիզբը՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել