Երևանի ընդհանուր իրավասության դատարանում 4-րդ օրն է շարունակվում է «Մարտի 1-ի» գործի շրջանակներում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ հարցը:
Նիստը նախագահում է դատավոր Դավիթ Գրիգորյանը:
Նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունեցավ:
«Քանի որ ես ցուցմունք չեմ տվել, ես հիմա կնկարագրեմ այն, ինչ եղել է այդ շաբաթվա ընթացքում: Ընտրություններից հետո 21,5 տոկոս հավաքած թեկնածուն հայտարարել է, որ ինքը նախագահ է: Փետրվարի 20-ին հայտարարվել է շուրջօրյա հանրահավաք անցնելու մտադրությունը: Նա նշեց, որ «սյուրպրիզ» ունի և վաղը հայտնելու է դրա մասին: Փետրվարի 21-ին նա հայտնեց, որ հանդիպել է ՊՆ փոխնախարարներին և նրանք միանում են իրենց»,-պատմում է Քոչարյանը:
Նա նշեց, որ այդ ժամանակ Մոսկվայում էր, իսկ իրեն ԱԱԾ տնօրենը ամեն օր զանգում և մտահոգություն էր հայտնում, որ ԵԿՄ-ն կարող է միանալ ցուցարարներին: Վերջինս ընդհանտել է իր այցը Մոսկվա և վերադարձել Երևան: Օդանավակայանում Անվտնագության խորհրդի անդամները նրան զեկուցել են իրավիճակի մասին, որից հետո Ռոբերտ Քոչարյանը ցանկություն է հայտնել հանդիպել բարձրագույ ն հրամանատարական կազմի հետ:
«Ես տեղեկություն եմ ստանում, որ բանակի բարձրագույն կազմը ներքաշվում է քաղաքականության մեջ: Ես հանդիպել եմ բարձրագույն հրամկազմի հետ, որպեսզի հայտնեի, որ դա անթույլատրելի է: Ես չեմ ասել, թե ում կաչեն, ուղղակի ասել եմ բարձրագույն հրամկազմի: Հանդիպումը տևել է մոտ 20 րոպե: Չի եղել քննարկում, ես ուղղակի իմ մոտեցումն եմ արտահայտել և թողել գնացել եմ»,-նշեց նա:
2-րդ նախագահը նշում է՝ մտավախություն կար, որ հակառակորդը կարող է օգտվել ներքին իրավիճակից:
«Մենք ինքներս 1993 թվականին օգտվելով Ադրբեջանում տեղի ունեցող ներքին զարգացումներից մենք 3 շրջան են ազատագրել: Հստակ հարց է դրվել, կամ Դուք քաղաքական գործիչ եք, կամ զինվորական: Եթե պառակտում լիներ, հակառակորդը կօգտվեր իրավիճակից: Հանդիպումը չանցկացնել հնարավոր չէր, որովհետև հակառակ դեպքում պատասխանատվությունը ինձ վրա կլիներ: Հրաման չի եղել: Ես երբեք ոչ մեկի չեմ ասել, թե ինչպես պետք է խնդիրը լուծել, ես միայն դրել եմ խնդիր: Կարծում եմ, որ բանակը ամենակայացած մարմինն էր և իրենց ասել, թե ինչպես պետք է հարցը լուծեն, իմ խնդիրը չէր: Նույն օրը 0038 հրամանը արձակվեց, որի մասին ես իմացել եմ այս գործի շրջանակում: Այն օրինական է և ՊՆ նախարարի լիազորությունների շրջանակում»,-նշեց նա: