Մենք գտնում ենք, որ որևէ հիմք չկա դռնփակ դատական նիստ անցկացնելու համար. պաշտպան Արամ Օրբելյան

2008-ի «Մարտի 1»-ի գործով ընթացող դատական նիստը շարունակվում է: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել, որ նախաքննությունն ավարտվել է մեղադրական  եզրակացությամբ: Նախաքննական գաղտնիքի և պետական գաղտնիքի խնդիր չկա: Մենք գտնում ենք, որ որևէ  հիմք չկա դռնփակ դատական նիստ անցկացնելու համար»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ դատախազները դատարանին միջնորդություն են ներկայացրել, որպեսզի նիստն անցնի դռնփակ:

Նրանք պատճառաբանում են, որ ցուցմունքները պարունակում են այնպիսի գաղտնիքներ, որոնք չպետք է հրապարակային դառնան:

Խոսքը վերաբերում է պաշտոնաթող նախագահի փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությանը: Նա՝ անդրադառնալով իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքին, նշեց, որ հարկ է հրապարակել գործով հարցաքննված Արշակ Կարապետյանի ցուցմունքը, ով այն ժամանակ ծառայում էր ՀՀ ԶՈՒ կազմում:

Այս պահին նիստը դռնփակ է դարձվել, որպեսզի քննարկվի ողջ դատական նիստը դռնփակ անցկացնելու հարցը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել