Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազները միջնորդեցին նիստը դարձնել դռնփակ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այժմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ հարցը:

Դատախազները դատարանին միջնորդություն են ներկայացրել, որպեսզի նիստն անցնի դռնփակ:

Նրանք պատճառաբանում են, որ ցուցմունքները պարունակում են այնպիսի գաղտնիքներ, որոնք չպետք է հրապարակյին դառնան:

Խոսքը վերաբերում է պաշտոնաթող նախագահի փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությանը: Նա՝ անդրադառնալով իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքին, նշեց, որ հարկ է հրապարակել գործով հարցաքննված Արշակ Կարապետյանի ցուցմունքը, ով այն ժամանակ ծառայում էր ՀՀ ԶՈՒ կազմում:

Այս պահին նիստը դռնփակ է դարձվել, որպեսզի քննարկվի ողջ դատական նիստը դռնփակ անցկացնելու հարցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել