Դատարանը ՍԴ որոշման իմաստը հակառակ է ընկալել ու արտացոլել այն իր որոշման մեջ. փաստաբանը՝ դատավորին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը մերժեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այժմ շարունակվում է 2008-ի «Մարտի 1»-ի գործից առանձնացված մասի քննությունը՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ քննությանը նրա պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց. «Դուք հղում եք անում Սահմանադրական դատարանի ՍԴՈ 1421 որոշման վրա, որի միջոցով փորձում եք ցույց տալ, որ այս փուլում մենք իրավունք չունենք միջնորդություն ներկայացնել, որպեսզի դատարանը կասեցնի վարույթն ու դիմի ՍԴ: Ես հայտարարում եմ, որ դատարանը տվյալ դեպքում ոչ միայն յուրովի է ընկալել և մեկնաբանել ՍԴ դատարանի, իր իսկ կողմից վկայակոչված որոշումը, այլ տրամաբանորեն, այդ որոշման իմաստին հակառակ է ընկալել ու իր որոշման մեջ արտացոլել դա»,-ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ ՍԴ որոշման մեջ նշված է ճիշտ հակառակը: Դատավորի և փաստաբանի միջև փոքր վիճաբանություն սկսվեց:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել