Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի դիմաց հավաքվել են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից և դեմ քաղաքացիները:
Քիչ անց, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ կսկսվի 2008-ի «Մարտի 1»-ի գործից առանձնացված մասի քննությունը՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ դատական նիստը: Դատարանը հրապարակի Ռոբերտ Քոչարյանի պատպանական կողմից դատավորի ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ դատական ակտը:
Հիշեցնենք, որ երեկ դատարանի բակում Ռոբերտ Քոչարյանի և նրա համակիրների դեմ ակցիա էր իրականացնում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Նա հայտարարել էր, որ վիճաբանության ժամանակ, մի խումբ անձինք դիտավորությամբ վնասել են իր ձեռքի պաստառը, քաշքշել և հարվածել են իր դեմքին՝ պատճառելով վնասվածքներ՝ միաժամանակ տալով սպառնալիքներ:
Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է միջադեպի 5 մասնակիցների ինքնությունը, որոնցից երեքը բերման են ենթարկվել, իսկ երկուսը ներկայացվել են ոստիկանություն:
Այժմ Ռոբերտ Քոչարյանի աջակիցիների դեմ դատարանի բակ եկած քաղաքացիները վանկարկում են՝ «Գասպարին մենակ չէ»:
Նրանք հայտնում են, որ իրենք հավաքվել են ցույց տալու՝ որ միայն պաշտոնաթող նախագահի համակիրները չեն գալիս դատարան:
Քաղաքացիներից մեկը հայտարարում է, որ Քոչարյանի համակիրների անձնագրերը հավաքվել են և նրանց գումար է բաժանվել, ինչը Ռոբերտ Քոչրայնաի աջակիցները հերքեցին։
Մանրամասները՝ տեսանյութում