Ոստիկանությունը՝ դատարանի բակում Վարդգես Գասպարիին հարվածելու մասին

Մայիսի 13-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին 62-ամյա տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 14.20-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում, վիճաբանության ժամանակ, մի խումբ անձինք դիտավորությամբ վնասել են իր ձեռքի պաստառը, քաշքշել և հարվածել են իր դեմքին՝ պատճառելով վնասվածքներ՝ միաժամանակ տալով սպառնալիքներ:

Նշանակվել է ԴԲՓ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է միջադեպի 5 մասնակիցների ինքնությունը, որոնցից երեքը բերման են ենթարկվել, իսկ երկուսը ներկայացվել են ոստիկանություն:

Կատարվում է քննություն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վարդգես Գասպարին պնդում է, որ Քոչարյանի աջակիցները ծեծել են իրեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել