Ինչպես արդեն հայտնել ենք, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանումի Ավանի նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ այս պահին ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը: Ռոբերտ Քոչարյանը ևս ներկա է դատական նիստին:
Դատարանի բակում 2-րդ նախագահին իրենց աջակցությունն են հայտնում Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները:
Դատարանի բակում է նաև քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով պնդում է, որ Քոչարյանի աջակիցները ծեծել են իրեն: