Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի նախկին ղեկավար Հայկ Այվազյանը հայց է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի աշխատակազմի: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Նշենք, որ ապրիլի 1-ին նա ազատվել էր աշխատանքից՝ վարչապետի որոշմամբ:
Հայկ Այվազյանի պահանջում է 01.04.2019 թվականի թիվ 327-Ա հրամանն անվավեր ճանաչել, որպես հետևանք` հայցվորին զբաղեցրած պաշտոնին վերականգնել, հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի ընթացքում նշված պաշտոնի համար վճարված միջին եկամտի չափով հաշվարկել և վճարել: