Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 1-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝
Հայկ Այվազյանին ազատել տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից»:
Մեկ այլ որոշման համաձայն Արթուր Ասոյանը նշանակվել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար։