Տղամարդը ծեծել է կնոջը, երկու մանկահասակ որդիներին ներգրավել է մուրացկանության մեջ. ոստիկանություն

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 23-ին, ժամը 16-ին տանը, վիճաբանության ժամանակ, Շերամի փողոցի բնակիչ Արտաշես Ա.-ն ծեծի է ենթարկել կնոջը՝ պատճառելով վնասվածքներ: Միաժամանակ պարզվել է, որ Արտաշես Ա.-ն պարբերաբար իր երկու մանկահասակ որդիներին ներգրավել է մուրացկանության մեջ:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Նշանակվել են փորձաքննություններ:
Արտաշես Ա.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Կատարվում է հետաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել