Անշարժ գույքի առքուվաճառքի, նվիրատվության, վարձակալության և մյուս գործարքները հնարավոր է կնքել նաև Կադաստրի գրասենյակներում՝ առանց նոտարական գրասենյակ այցելելու: Այս մասին հայտնում են կադաստրի կոմիտեից:
Միակ պայմանն է, որ պայմանագրերը պետք է լինեն սահմանված օրինակելի ձևերով: Դրա համար պետք է անձամբ այցելեք Կոմիտեի ցանկացած գրասենյակ, որտեղ ձեզ կօգնեն կազմել համապատասխան պայմանագիրը: Ծառայությունը մատուցվում է անվճար: