Առաջիկա տոնական օրերին առավել քան արդիական է ալկոհոլ օգտագործած վիճակում տրանսպորտային միջոցը վարելու, կամ ավելի ճիշտ է ասել՝ չվարելու, հարցը:
Ոչ սթափ վիճակում ղեկին նստելուց առաջ նախ պետք է հիշել, որ տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և արարքը չի պարունակում այլ զանցանքի հատկանիշներ, առաջացնում է տուգանքի նշանակում` 100 000 ՀՀ դրամի չափով:
Իսկ տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից առաջացնում է տուգանքի նշանակում` 450 000 ՀՀ դրամի չափով:
Բացի դա, տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը իրական վտանգ է առաջացնում ոչ միայն վարորդի, այլև այլոց կյանքի ու առողջության համար:
Հետևաբար ոչ սթափ վիճակում ղեկին նստելուց առաջ պետք պատասխանել երկու հարցի.
1. Ունե՞ք ավելորդ հարյուր հազար դրամ,
2. Պատրա՞ստ եք վտանգել ձեր, ձեր մտերմների ու մյուսների կյանքը:
«Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը տեղեկացնում է, որ «Սահմանված կարգինհամապատասխան` սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելը առաջացնում է տուգանքի նշանակում`սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով»:
Աղբյուրը` Իրավաբան.net