Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքներին ու ազատություններին առնչվող հարցեր: Մասնավորապես, տիկին Զոհրաբյանը նախագահին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհման հետ կապված որոշ խնդիրներ, որոնց բախվում են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմող մեր հայրենակիցները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտին առնչվող մի շարք հարցերի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել