Նիկոլ Փաշինյանը վարչապետի հուշամեդալով պարգևատրումներ է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 15-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը` Ոստիկանության օրվա առթիվ, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրել՝

Գարիկ Նվերի ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ
– ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Արտակ Վլադիմիրի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ
– ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պարետային ծառայության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ

Վահան Մարտինի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
– ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի 1033 զորամաս հասարակական կարգի պահպանության 2-րդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ

Սևակ Արմենի ԲԱԴԻՐՅԱՆԻՆ
– ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ, ոստիկանության մայոր

Արմեն Արտաշեսի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ
– ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր

Արթուր Իշխանի ԳՆԴՈՅԱՆԻՆ
– ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր

Վռամ Գարեգնի ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԻՆ
– ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան

Գարեգին Մարզպետի ԱՎԱԳՅԱՆԻՆ
– ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2-րդ վարչության 1-ին բաժնի ավագ օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել