Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է ընտրություն նախարարության քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Ժողովրդագրության բաժնի առաջին կարգ մասնագետ (պաշտոնի ծածկագիր՝ 25-4.2-24)
Մասնակցում է հանրապետությունում ժողովրդագրական իրավիճակի վերլուծության և գնահատման աշխատանքների իրականացմանը, նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միտումների տեսանկյունով ժողովրդագրական փորձաքննության իրականացմանը, ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված զբաղվածության և սոցիալական պաշտպանության ծրագրերի մշակման աշխատանքներին:
Մասնակցում է միջնաժամկետ ծախսերի ծրագրի և բյուջետային ֆինանսավորման հայտի կազմման աշխատանքներին, բյուջեի իրականացման աստիճանը բնութագրող ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների կատարման վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունների կազմանը և ներկայացմանը, ժողովրդագրական պետական քաղաքականության և իրականացվող ծրագրերի լուսաբանմանը:
Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի փաստաթղթային սպասարկումը, փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները,
Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները,
Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին,
Իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
* ունի բարձրագույն կրթություն
* ունի ՀՀ աշխատանքային օրենսգրքի, «Սոցիալական աջակցության մասին», «Զբաղվածության մասին», «Պետական նպաստների մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
* տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
* ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Աշխատավարձի չափը՝ 95903 ՀՀ դրամ,
Նշված ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետն է՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացում։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը
դիմում.
տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճեները բնօրինակների հետ միասին.
արական սեռի անձիք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական.
մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի.
անձնագրի պատճենը (/առաջին և գրանցման էջերով).
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.00-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ /ք.Երևան Կառավարական տուն 3, հեռ.060652624 էլեկտրոնային փոստի հասցե. [email protected]/: