«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել

«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

««Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը ձեռք է բերել մեղադրյալի դատավարական կարգավիճակ ՀՀ քրեական օրենսգրքի 38-257-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով։

Մինչդեռ վերջինս լրատվամիջոցները հեղեղել էր ստահոդ և կեղծ տեղեկություններով՝ ընկերությունում ենթադրյալ կատարված ապօրինությունների մասին, որոնք, ինչպես փաստվեց, զուտ նպատակ են հետապնդել շեղել իրավապահ մարմինների ուշադրությունը, ճնշում գործադրել ընկերության հիմնադիրների վրա և փորձել վարկաբեկել վերջիններիս և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության գործարար համբավը՝ դրանց արդյունքում թյուրիմացության մեջ գցելով ընկերության մի շարք աշխատակիցների»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել