ՇՎՏՄ-ն Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայնում ստուգումներ է անցկացնում

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը երկու գազալցակայններում ստուգումներ է անցկացնում: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը:

Ի պատասխան մեր այն հարցին, թե արդյո՞ք դրանք պատկանում են ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին, Արմեն Կոտոլյանը նշեց. «Քաղաքացու կողմից բողոք ենք ստացել, ինչից հետո տարբեր ԱԳԼՃԿ-ներում ստուգումներ են սկսվել, որոնցից մեկն է նրան պատկանում: Որևէ հատուկ միտում չի եղել, ուղղակի համընկել է նրա հետ, որ քաղաքացու բողոքը հենց այդ գազալցակայանից է ստացվել»:

Գազալցակայաններում անցկացվող ստուգումների արդյունքների մասին տեղեկությունը կհրապարակվի օրեր անց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել