Եկեք առայժմ չստեղծենք հավելյալ լարվածություն. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյան

Երկրորդ նախագահի կողմնակիցներն օրերս սոցցանցերում հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով ապրիլի 9-ին հերթական դատական նիստի ժամանակ վերաքննիչ դատարանի շենքի մոտ հավաք անցկացնել՝ ի նշան բողոքի և ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի։

Այս մասին հայտարարություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը:

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշել է. «Այո, տեղյակ եմ այդ նախաձեռնության մասին։ Ուրախ եմ, որ նախագահ Քոչարյանի կողմնակիցները պատրաստ են իրենց սկզբունքային դիրքորոշումն արտահայտել նաև հանրահավաքային ձևաչափով և շնորհակալ եմ իրենց։ Սակայն պետք է, այնուամենայնիվ, խնդրեմ նրանց վաղը չդիմել այդ միջոցին։ Եկեք առայժմ չստեղծենք հավելյալ լարվածություն և որևէ ճնշում չգործադրենք դատարանի վրա՝ հույս ունենալով, որ իշխանություններն նույնպես, այս անգամ զերծ կմնան դրանից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել