Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանին դատարանը մեղավոր է ճանաչել և դատապարտել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն նա համաներմամբ ազատ է արձակվել:
Իրավաբան.net-ը Ձեզ է ներկայացնում պատգամավորի կենսագրությունը։ Էդուարդ Բաբայանը ծնվել է
Ծնվել է 1972թ. օգոստոսի 9-ին Վրացական ԽՍՀ-ում:
1992-1993թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, 1996-1997թթ.՝ ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատում:
Մասնակցել է Արցախյան ազատամարտին:
1990թ. ավարտել է Երեւանի մեքենաշինական տեխնիկումը: 2006թ.՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության եւ կառավարման ֆակուլտետը: Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մանկավարժ, ձյուդոյի մարզիչ:
1996-1997թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում (6-րդ վարչություն): 1998-2004թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում: 2004-2018թթ.՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության անձի անվտանգության եւ գույքի պահպանության բաժնում:
2017 թվականից Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդականն է (հասարակական հիմունքներով):
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 10 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: