Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանին դատարանը մեղավոր է ճանաչել և դատապարտել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն նա համաներմամբ ազատ է արձակվել:
Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նշեք, որ Բաբայանը Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և ՀՀ անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի համաձայն ազատվել է պատժի կրումից:
Հիշեցնենք, 03.07.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի շրջանակներում 05.07.2018թ.-ին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակից, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս խմբի կազմում հարվածներ է հասցրել և դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս է հասցրել Վյաչեսլավ Հարությունովին: